Տարածաշրջան08:55, 16 Փետրվար 2016
Թուրքիան Սիրիայի քրդերի դիրքերը հրետակոծելու 3 պատճառ է ներկայացրել
Թուրքիայի ղեկավարությունը Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թևը հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ -YPG)` Սիրիայի Ազազ շրջանի հարավային հատվածում գտնվող դիրքերը հրետակոծելու համար ներկայացրել 3 պատճառ:
Ըստ «Haberler.com» լրատվական կայքի` Թուրքիան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենին փոխանցած տեղեկություններում իր գործողություններն արդարացրել է ներքոնշյալ 3 հիմնավորումներով.
1. ԺՄԿ-ի և Ասադի ուժերը, շարժվելով դեպի Ազազ, ցանկանում են գաղթականների մի նոր ալիք ուղղել դեպի Թուրքիա, քանի որ Սիրիայի Ազազ և Թուրքիայի Քիլիս շրջանների միջև ընկած 8 կիլոմետրանոց հատվածում փախստականների 10 ճամբար կա: Եթե Ազազն անցնի ԺՄԿ-ի կամ Ասադի վերահսկողության տակ, ապա այդ ճամբարներում գտնվող մարդիկ կշարժվեն դեպի Թուրքիա: Այդ պատճառով Ազազի` ընդդիմադիրների վերահսկողության տակ մնալը կենսական նշանակություն ունի:
2. Քրդերի գործողություններն ուղղված չեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության (ԻՊ) դեմ, քանի որ ԺՄԿ-ի գրոհած շրջաններում ԻՊ-ի զինյալներ չկան: ԺՄԿ-ն հարձակվում է ԻՊ-ի դեմ պատերազմող ընդդիմադիր ուժերի վրա, որոնք ցանկանում են շարժվել դեպի արևելք: Մինիղ օդանավակայանը մինչև ԺՄԿ-ի ձեռքն անցնելը գտնվում էր ընդդիմադիրների վերահսկողության տակ:
3. ԺՄԿ-ն տարածքներ գրավելու նպատակ է հետապնդում: Ազազի շրջակայքում էլ ցանկանում է անել այն, ինչն արեց Թել Աբյադ քաղաքի դեպքում: Թել Աբյադը ԺՄԿ-ի կողմից գրավվելու ժամանակ քաղաքից 24 հազար մարդ գաղթեց Թուրքիա: Նրանցից 4 հազար քրդերը վերադարձան, իսկ 20 հազար արաբները մնացին Թուրքիայում, ինչն էլ փոխեց Թել Աբյադի ժողովրդագրական պատկերը:
Թուրքիայի ղեկավարությունը հերքում է այն լուրերը, համաձայն որոնց թուրքական զինուժի հրետակոծությունն ուղղված է քուրդ ժողովրդի դեմ: Աղբյուրը նշում է, որ թուրքական ղեկավարությունը այս տեսակետին հակառակ օրինակ է բերում այն, որ վերջին 1 շաբաթվա ընթացքում 40 թուրքական բեռնատարներ դեղորայք և շինարարական նյութեր են տեղափոխել Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
AFAD-ի համաձայն՝ երկրակեղևը ցնցվել է Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |