Միջազգային11:38, 17 Փետրվար 2016
Ռազմական հզորությամբ Թուրքիան 126 երկրների ցուցակում 10-րդն է
Ռազմական հետազոտություններով զբաղվող "Global Firepower" կազմակերպությունը կազմել է աշխարհի 126 երկրների ռազմական հզորության ցուցակը:
Թուրքական «Cihan» լրատվական գործակալության վկայությամբ՝ կազմակերպության պաշտոնական կայքում տեղ գտած 2016թ. զեկույցի համաձայն Թուրքիան նշյալ ցուցակում 10-րդ հորիզոնականում է:
Վարկանիշային աղյուսակը կազմվել է՝ հաշվի առնելով երկրների ակտիվ ռազմական անձնակազմի թիվը, ռազմական մեքենաների քանակը, պահեստազորի քանակը, բանակը, ռազմական ոլորտում կատարվող ծախսերը:
Համաշխարհային ռազմական ուժերի ցուցակում Հայաստանը գրավել է 74-րդ, Վրաստանը՝ 75-րդ, Ադրբեջանը՝ 64-րդ տեղը:
Իսկ ռազմական հզորությամբ աչքի ընկնող երկրների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. ԱՄՆ
2. Ռուսաստան
3. Չինաստան
4. Հնդկաստան
5. Անգլիա
6. Ֆրանսիա
7. Հարավային Կորեա
8. Գերմանիա
9. Ճապոնիա
10. Թուրքիա
ԱՄՆ-ի զինանոցում առկա է 8.848 տանկ, 41.062 զրահամեքենա, 1.331 հրթիռանետ համակարգ, իսկ ռազմական բյուջեն կազմում է 581 մլրդ դոլար:
Ռուսաստանի զինանոցում առկա է 15398 տանկ, 31298 զրահամեքենա, 3.793 հրթիռանետ համակարգ, իսկ ռազմական բյուջեն կազմում է 46 մլրդ 600 մլն դոլար:
Չինաստանն ունի 9.150 տանկ, 4.788 զրահամեքենա, 1.770 հրթիռանետ համակարգ, իսկ ռազմական բյուջեն կազմում է 155 մլրդ 600 մլն դոլար:
Թուրքիան ունի 3.788 տանկ, 7.550 զրահամեքենա, 811 հրթիռանետ համակարգ, իսկ ռազմական բյուջեն կազմում է 18 մլն 185 հազար դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |