Տարածաշրջան09:05, 17 Փետրվար 2016
Թուրք նախկին նախարար. «Թուրքիան պիտի պատժի ռուս օդաչուին սպանող իր քաղաքացուն»
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար Էրթողրուլ Գյունայը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ձերբակալի ու պատժի ռուսական Su-24 խոցված ինքնաթիռի օդաչուին սպանողին:
Ըստ թուրքական «T24» լրատվական կայքի` Գյունայը մասնավորապես ասել է. «Ըստ թուրքական տեսակետի` ռուսական ինքնաթիռը խախտել է երկրի օդային սահմանը և օրենքի սահմաններում խոցվել: Բայց խոցումից հետո երկու օդաչուները կատապուլտ են եղել, որոնցից մեկը փրկվել է, իսկ մյուսին սպանել են: Սպանությունն իր վրա է վերցրել Թուրքիայի քաղաքացի հանդիսացող անձնավորություն: Թուրքիան պետք է ձերբակալի այդ մարդուն, և վերջինիս մեղքն ապացուցվելու դեպքում` պատժի: Դա Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար բանակցություններ սկսելու շանս կլինի»:
Թուրք նախկին նախարարը նշել է, որ այս ճգնաժամը հաղթահարելու համար ամենամեծ գործը բաժին է ընկնում դիվանագիտությանը:
«Մենք Սիրիայում շահեր ունենք: Սակայն ի՞նչ է անում ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում: Մենք ասում ենք, թե Ռուսաստանն ինչ գործ ունի այնտեղ: Ռուսաստանը Սիրիային ավելի մոտ է, նույն տարածաշրջանում է գտնվում: Սիրիայի պատճառով Թուրքիաի և Ռուսաստանի առճակատումն արդարացի չէ: Հենց այդ պատճառով էլ այս խնդիրը պետք է լուծվի»,- ասել է Գյունալը:
Վերջինս նշել է նաև, որ հարևանների հետ ունեցած խնդիրների պատճառով Թուրքիայի զբոսաշրջությունը լուրջ ճգնաժամի առջև է կանգնել, իսկ Սուրուչի, Անկարայի և Ստամբուլի ահաբեկչություններն էլ աղավաղել են Թուրքիայի գրավչությունը օտարերկրյա զբոսաշրջիկների աչքում:
«Մի քանի տարի առաջ ասում էինք «զրո խնդիր հարևանների հետ», իսկ այսօր բոլոր հարևանների հետ խնդիրներ ունենք: 2016-ը Թուրքիայի զբոսաշրջության սեկտորի համար վերջին 20 տարիներից ամենադժվարն է լինելու»,- եզրափակել է Գյունալը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |