Քաղաքական06:48, 18 Փետրվար 2016
Անկարայի պայթյունի պատճառով Էրդողանը հետաձգել է Ադրբեջան կատարելիք իր այցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել Անկարայի Ինոնյու պողոտայում փետրվարի 17-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ:
Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ Էրդողանը մասնավորապես ասել է. «Մեր ունեցած կորուստները սպառում են մեր համբերությունը: Պետք է հիշել, որ Թուրքիան միշտ և ամեն տեղ օգտվելու է օրինական պաշտպանության իր իրավունքից»:
Թուրքիայի նախագահը շեշտել է, որ իրենք ավելի ուժգին և վճռական են պայքարելու նման անմարդկային հարձակումներ իրականացնողների և նրանց թիկունքում գտնվող ուժերի դեմ: Հավաստիացրել է, որ ահաբեկչական խմբավորումների օգնությամբ Թուրքիան մասնատել ցանկացող ուժերը չեն հասնելու իրենց բաղձալի նպատակին:
«Որքան էլ տառապենք այս և նախորդ ահաբեկչությունների ժամանակ մեր ունեցած կորուստների պատճառով, մեկ է, այս ամենն ավելի է մեծացնում պայքարելու և ավելի շատ ջանք թափելու մեր նպատակադրվածությունը»:
Անկարայի պայթյունի պատճառով Էրդողանը հետաձգել է փետրվարի 18-ին նախատեսված իր այցը Ադրբեջանը: Տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ և տեղեկացրել, որ այցը ժամանակավորապես հետաձգվում է: Էրդողանի այցը նախատեսված էր «Թուրքիա-Ադրբեջան. բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի» 5-րդ նիստի շրջանակներում:
Իսկ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հետաձգել է Բրյուսել կատարելիք իր այցը:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ի երեկոյան՝ տեղական ժամանակով 18:30-ին Անկարայի Ինոնյու պողոտայում զինվորականներին տեղափոխող ավտոբուսների կողքին հայտնված մի ավտոմեքենա էր պայթեցել: Պաշտոնապես հայտարարվել է 28 զոհի և 61 վիրավորի մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |