Տարածաշրջան07:36, 20 Փետրվար 2016
Անկարայի պայթյունի պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի ազատության բազեները»

Փետրվարի 17-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: Ինչպես հաղորդում է թուրքական «haberler» լրատվամիջոցը, TAK-ը կապված է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հետ (ՔԲԿ-PKK): TAK-ը ԱՄՆ-ի կողմից ներառված է ահաբեկչական խմբավորումների ցուցակի մեջ:
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշված է եղել, որ Անկարայում պայթյունն իրականացրել է իրենց շարքերում մարտնչած Աբդուլբաքի Սյոնմեզ անունով զինյալը: Սյոնմեզը ծնվել է 1989 Թուրքիայի Վան քաղաքում: 2005-ից սկսել է մասնակցել քրդերի ծավալած գործողություններին:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին ԱՆկարայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել էր 28, վիրավորվել՝ 61 մարդ:
Վերջինս 2011թ. Անկարայում նույնպես իրականացրել էր այդ տեսակ գործողություն, որի արդյունքում 3 հոգու սպանվել էր, իսկ 34-ը` վիրավորվել:
Ընդգծվում է, որ չնայած TAK-ը սերտ կապեր ունի PKK-ի հետ, այնուամենայնիվ, խմբավորումն աչքի է ընկնում իր ինքնուրույնությամբ և անկախությամբ:
Թուրքական աղբյուրը նշում է, որ «Քուրդիստանի ազատության բազեների» կողմից նախկինում ևս Թուրքիայում իրականացվել են մի շարք ահաբեկչական հարձակումներ 2005-2011թթ.:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |