Տարածաշրջան13:31, 22 Փետրվար 2016
Դիարբեքիրում և Շըրնաքում սպանված քուրդ գրոհայինների թիվը հասել է 243-ի
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը հայտարարել է, որ Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) սպանված զինյալների թիվը հասել է 223-ի: Իսկ սահմանամերձ Շըրնաք նահանգի միայն Իդիլ շրջանում սպանված PKK-ականների թիվը հասել է 20-ի:
Թուրքական իշխանամետ լրատվամիջոցներից «yenisafak»-ը, հղում անելով այդ հայտարարությանը, տեղեկացնում է, որ Սուրում զինյալների մոտից առգրավվել են որոշակի քանակությամբ զինամթերք և ռուսական արտադրության «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ:
Նշվում է, որ օրեր առաջ թուրքական ուժերը Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում քուրդ զինյալների դեմ իրականացրած օպերացիաների ժամանակ նույնպես առգրավվել էին «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ, ինչպես նաև մի շարք այլ զինատեսակներ:
Նույն հայտարարության մեջ տեղեկացվում է նաև, որ թուրք-սիրիական սահմանին գտնվող Քիլիս նահանգում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մեկ զինյալ, որը փորձել էր մուտք գործել Թուրքիա, անօրինական ճանապարհով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |