Հասարակական08:43, 22 Փետրվար 2016
Թուրքիայի խորհրդարանի տպարանը հայ պատգամավորի համար հայերեն այցեքարտ է տպագրել
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) տպարանը մեջլիսի հայ պատգամավոր Գարո (Կարօ) Փայլանի այցեքարտերը տպագրել է երկու լեզվով՝ թուրքերեն և հայերեն:
Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչ Փայլանն այս նորությունը հայտնել է սոցցանցում արած գրառմամբ՝ հրապարակելով նաև իր երկլեզու այցեքարտի լուսանկարը:
Հայ պատգամավորը թեմայի վերաբերյալ հետևյալ գրառումն է արել. «Խորհրդարանի տպագրատունն իմ քարտերը հայերենով և թուրքերենով է տպագրել: Մայրենի լեզվի միջազգային օրը նման քայլը շատ խորհրդանշական է: Տարոսը մյուս լեզուներին»:
Միևնույն ժամանակ թուրքական «Cumhuriyet» թերթից հայտնի է դարձել, որ 2014թ. խորհրդարանը մերժել էր ԺԴԿ-ական պատգամավոր Ֆայսալ Սարըյըլդըզի՝ խորհրդարանի՝ իր այցեքարտը քրդերենով տպագրելու մասին դիմումը:
Նշենք, որ փետրվարի 21-ը հռչակվել է «Մայրենի լեզվի միջազգային օր» 1999թ.՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |