Հասարակական13:47, 22 Փետրվար 2016
2 տարում Թուրքիայի 2.7 մլն բնակիչ ենթարկվել է ներքին միգրացիայի
2014-2015թթ. Թուրքիայում 2.720.438 մարդ փոխել է բնակության վայրը: Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ այդ երկրի վիճակագրական ծառայության (TÜİK) տվյալների համաձայն՝ 78.7 միլիոնանոց բնակչության 3.45 տոկոսը 2014-2015թթ. ընթացքում գաղթել է իր հիմնական բնակության վայրից:
Բնակչության ամենամեծ թվով ներգաղթն և արտագաղթը տեղի են ունեցել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, Բուրսայում, Քոջաելիում, Դիարբեքիրում: 2014-2015 թթ. Թուրքիայի 81 նահանգներից 31-ում գերակշռել է ներգաղթը, իսկ մյուս 50 նահանգի դեպքում ավելի շատ արտագաղթ է գրանցվել:
Կարսից, օրինակ, հեռացել է բնակչության 2.86 տոկոսը, Աղրըից՝ 2.81, Մուշից և Բայբուդից՝ 2.68, Յոզգաթից՝ 2.79, Շըրնաքից՝ 2.43, Արդահանից՝ 2.16, Բիթլիսից՝ 2.0 տոկոսը: Իսկ ամենաշատ գաղթականներ ընդունել է Թեքիրդաղը՝ 2.21 տոկոս: Մեկ տարվա մեջ այս քաղաք է ներգաղթել 54.482 մարդ: Դեպի Քարաբյուք ներգաղթը կազմել է 1.9 , դեպի Գյումուշհանե՝ 1.8, դեպի Քոջաելի՝ 1.7, դեպի Անթալիա՝ 1.23, դեպի Յալովա՝ 1.01 տոկոս:
Նշված ժամանակահատվածում Ստամբուլ է տեղափոխվել 453.407 քաղաքացի, իսկ Ստամբուլից հեռացել է 402.864 մարդ: Այսպիսով, ներգաղթի բացարձակ ցուցանիշը կազմել է 50.543: Մայրաքաղաք Անկարա ժամանել է 204.048 մարդ, հեռացել՝ 153.001, ներգաղթի ցուցանիշը կազմել է 51.047:
Իզմիր մուտք է գործել 126.238, հեռացել՝ 105.389 քաղաքացի: Ներգաղթի ցուցանիշը կազմել է 20.849: Նույն ժամանակահատվածում դեպի Անթալիա մեկնել է 96.441 մարդ, հեռացել՝ 68.374-ը: Բացարձակ ներգաղթը կազմել է 28.067:
Ամենաշատ արտագաղթը նշյալ ժամանակահատվածում արձանագրվել է Դիարբեքիրում: Այս նահանգ ժամանողների թիվը կազմել է 36.124, իսկ հեռացողներինը՝ 56.025: Այսպիսով, արտագաղթի բացարձակ ցուցանիշը կազմել է 19.901:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |