Տնտեսական09:59, 22 Փետրվար 2016
Թուրքիայի արտահանման ծավալները ռուսական և իրաքյան շուկաներում խիստ նվազել են
Թուրքիայի գյուղատնտեսական պալատի միության (TZOB) նախագահ Շեմշի Բայրաքթարը հայտարարել է, որ Թուրքիան բանջարեղենի և մրգի արտահանման հարցում նոր շուկաներ է փնտրում: Թուրքական «haberler» լրատվական կայքի փոխանցմաբ` Բայրաքթարն որպես պատճառ նշել է Թուրքիայից Իրաք և Բուլղարիա իրականացվող մրգի և բանջարեղենի արտահանման հարցում դժվարութունների առաջացումը: Հիմա արտահանման պոտենցիալ շուկա դիտվում է Իսրայելը:
«Ամենամեծ արտահանման շուկան՝ Ռուսաստանը, որի հետ իրականացվող արտահանման ծավալները հասնում էին 82.9մլն դոլարի, հիմա նվազել և հասել է 10.9 միլիոնի»,- նկատել է տվել Բայրաքթարը և շեշտել է, որ արտահանման ծավալների առումով Ռուսաստանից հետո, Թուրքիայից հետո Իրաքն էր: Եթե վերջինիս հետ նախկինում արտահանման ծավալները հասնում էին 44.8մլն դոլարի, ապա այժմ այդ թիվը կազմում է 26.3մլն դոլար: Իսկ Բուղարիայի հետ իրականացվող արտահանման ծավալները 6.7 միլիոնից դարձել են 4.1 միլիլոն:
Նշվում է, որ 2016 հունվարին Թուրքիայից Ռուսաստան իրականացնող արտահանումը 2015 նույն ամսվա համեմատ անկում է ապրել 86.8 տոկոսով:
Չնայած վերոնշյալ երկրների հետ մրգի և բանջարեղենի արտահանման հարցում անկում է գրանցվել, այդուհանդերձ, այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Լեհաստանը և Ուկրաինան, աճ է գրանցվել: Մասնավորապես եթե նախկինում Թուրքիայից Ուկրաինա արտահանման ծավալները կազմում էին 14.3 մլն դոլար, ապա այժմ այդ թիվը հասնում է 18.1 դոլարի: Թուրքական ապրանքատեսակների արտահանման ծավալները աճել են նաև Սաուդյան Արաբիայում և Լեհաստանում՝ հասնելով համապատասխանաբար 8.4 և 3.8 միլիոնի: Իսկ Իսրայել արտահանվող մրգերի և բանջարեղենի շրջանառությունը 66 հազար դոլարից հասել է 2.7 միլիեն դոլարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |