Տնտեսական13:52, 23 Փետրվար 2016
Թուրքիան զենքի ներմուծման բնագավառում աշխարհում 6-րդն է
Խաղաղության հիմնահարցերի Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) ողջ աշխարհում զենքի վաճառքի ծավալների վերաբերյալ զեկույց է հրապարակել: BBC-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ` զեկույցի համաձայն Թուրքիան զենքի ներկրման ծավալներով աշխարում 6-րդ տեղն է զբաղեցնում:
Ընդանուռ առմամբ` միջազգային շուկայում զենքի առևտուրը 2011-2015թթ. ընթացքում նախորդող՝ 2006-2010թթ. փուլի համեմատ նվազել է 14 տոկոսով:
Մասնավորապես, նշված ժամանակահատվածում նվազել է զենքի հոսքը դեպի Եվրոպա, իսկ Աֆրիկայում, Ասիայում, Օվկիանոսիայում և Միջին Արևելքում զենքի ներկրման ծավալները աճել են:
Մյուս կողմից, Միջին Արևելքի՝ Թուրքիան և Իրանը ընդգրկող տարածաշրջանում վերջին հինգ տարիների ընթացքում զենքի վաճառքի ծավալը աճել է 61 տոկոսով:
Ողջ աշխարհում վաճառվող զենքի 74 տոկոսը արտահանվում է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից և Գերմանիայից:
ԱՄՆ-ը ամենաշատ զենք է վաճառում Սաուդյան Արաբիային, Միացյալ Արաբական Էմիրություններին և Թուրքիային:
Ըստ SIPRI-ի հաշվետվության՝ Թուրքիան զենքի արտահանման տեսակետից աշխարհում 16-րդ տեղն է զբաղեցնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |