Տարածաշրջան13:21, 23 Փետրվար 2016
PYD-ի համանախագահ. Սիրիայում` Թուրքիայի հարևանությամբ, անկախ քրդական պետություն չենք ցանկանում ստեղծել
Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմը հայտարարել է, որ քրդական ուժերը չեն պատրաստվում ստեղծել անկախ քրդական պետություն` թուրք-սիրիական սահմանի մոտ: Ինչպես հայտնում է թուրքական «haberler» լրատվակայքը` այդ մասին Մուսլիմը ասել է գերմանական «DPA» լրատվական գործակալության հետ զրույցում:
«Սիրիայում Թուրքիայի հարևանությամբ չենք ցանկանում ստեղծել անկախ քրդական պետություն: Թուրքիայի` անվտանգության գոտի ստեղծելու ջանքերը, բացահայտ միջամտություն է Սիրիայի ներքին գործերին»:
Ըստ նրա` այժմ քրդերի բուն նպատակը սահմանադրական իրավունքների ձեռքբերումն է:
Խոսելով այն լուրերի մասին, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան պատրաստվում են ցամաքային զորքեր մտցնել Սիրիայի տարածք` Մուսլիմը ընգծել է, որ թուրքական կողմը մի շարք երկրների փորձում է ներքաշել սիրիական պատերազմի մեջ: Սակայն ըստ նրա` այդ հարցում Թուրքիան հաջողության չի հասնելու:
Մուսլիմը հարցազրույցի վերջում ասել է, որ Սաուդյան Արաբիան բավականին խելացի է և Թուրքիայի հետ չի մտնի սիրիական պատերազմի մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |