Հասարակական09:03, 24 Փետրվար 2016
Քուրդ զինյալները վարժանքների ժամանակ որպես թիրախ օգտագործում են Աթաթուրքի պատկերը

Թուրքիայում ռազմական վարժանքներ անցկացնող քուրդ զինյալները որպես թիրախ են օգտագործում երկրի հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պատկերը:
Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» (ԺԻՈՒ- YPG) կանանց թևի ներկայացուցիչ, Դենիզ ծածկանունով կին զինյալը Թուրքիայում հրաձգության դասեր է անցկացնում «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ - PKK) շուրջ 30 գրոհայինի համար:
Ռազմական պարապմունքներն իրականացվում են Սիլվանում: Իսկ վարժանքների ժամանակ որպես թիրախ օգտագործվում է Աթաթուրքի լուսանկարը: Մամուլում տեղ են գտել այդ դիպուկահարներին և թիրախ-Աթաթուրքին պատկերող լուսանկարներ:
Առաջ քաշված վարկածի համաձայն՝ PKK-ի զինյալները նախապատրաստվում են՝ Դիարբեքիրի Սուր շրջանում և Ջիզրեյում թուրքական անվտանգության ուժերի դեմ պայքարում որպես դիպուկահարներ մասնակցելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |