Քաղաքական09:45, 24 Փետրվար 2016
Թուրք պրոֆեսոր. «Թուրքիայում ավարտվել է նեո-օսմանական և իսլամիստական քաղաքականությունը»
Անկարայի «Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի» միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Հուսեյին Բաղջըն, անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայի որդեգրած արտաքին քաղաքականությանը, ասել է, որ նեո-օսմանական և իսլամիստական քաղաքականությունն այլևս դադարել է Թուրքիայի արտաքին քաղաքականության անփոփոխ առաջնահերթությունը լինելուց:
«Sputnik»- լրատվական ցանցի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում պրոֆեսորը մասնավորապես ասել է. «Նեո-օսմանական և իսլամիստական քաղաքականությունն այլևս դադարել է Թուրքիայի արտաքին քաղաքականության անփոփոխ առաջնահերթությունը լինելուց: Արտաքին քաղաքականության մեջ մի ամբողջ ժամանակաշրջան վատնվել է: Թուրքիայում արդեն ավարտվել է «հերոսական գրականության» ժամանակաշրջանը: Հիմա իրականությունը տեսնելու ժամանակն է»:
Բաղջըն մատնանշել է հատկապես մերձավորարևելյան քաղաքականության մեջ կատարված սխալները. «Ամենամեծ խնդիրը Թուրքիայի մեկուսացման վտանգն է: Ահաբեկչությունը կրկին դարձել է երկրի առջև ծառացած ամենամեծ խնդիրը: Աշխարհը ևս մտահոգ է այս հարցում: Եվրոպայում փորձագետների մեծամասնությունը համարում է, որ Թուրքիայի բոլոր խնդիրների հիմքը քրդական հարցն է: Եթե նույնիսկ այս տեսակետը սխալ է, միևնույնն է, Եվրոպայում դա է գերիշխում: Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականությունը սպառել է իրեն: Այժմ իրավիճակը փրկելու ժամանակն է»:
Եզրափակելով խոսքը` Բաղջըն ասել , որ պատմությունը ցույց է տալիս, որ բոլորի հետ վիճելը հասարակությունների կյանքում աղետներ է ծնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |