Հասարակական06:58, 27 Փետրվար 2016
Թուրքիա. անտիդեպրեսանտներ չենք օգտագործում, ուրեմն երջանիկ ենք
Թուրքիան աշխարհում հինգերորդ ամենաերջանիկ երկիրն է: Թուրքական «ensonhaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս եզրակացությունն արվել է՝ հիմնվելով միջազգային Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հրապարակած վերջին հաշվետվության տվյալների վրա:
Հաշվետվությունը կազմվել է տարբեր երկրներում անտիդեպրեսանտների կիրառության մակարդակի ուսումնասիրության հիման վրա: Ընդ որում, հաշվի է առնվել ոչ թե օգտագործված դեղահաբերի քանակը, այլ դրանց չափաբաժինը (դոզան):
Այսպիսով, աշխարհում ամենաքիչ անտիդեպրեսանտ օգտագործող երկրների շարքում Թուրքիան հինգերորդն է: Առաջին հորիզոնականնները զբաղեցնում են Չիլին, Կորեան, Էստոնիան, Հունգարիան:
Իսկ ամենաշատ անտիդեպրեսանտ օգտագործող երկիրը Իսլանդիան է: Երկրորդ տեղում գտնվում է Ավստրալիան, նրան հաջորդում են Պորտուգալիան և Կանադան:
2000թ. հետո կազմակերպությանն անդամ մի շարք երկրներում զգալիորեն մեծացել է անտիդեպրեսանտների օգտագործումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի բնակչության թիվը ըստ պաշտոնական վերջին տվյալների, կազմում է 85.3 մլն։
Գերմանական դատարանի վճռի մեջ նշվում է, որ այն մոլորեցնում է սպառողներին։
ԱՄՆ-ն արհեստական բանականության համար կիրառվող չիպերի արտահանման սահմանափակումներ է մտցրել մի շարք երկրների՝ այդ թվում Թուրքիայի համար:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |