Տնտեսական07:57, 01 Մարտ 2016
Նախորդ փետրվարին Անթալիա է այցելել 8.307 ռուս զբոսաշրջիկ, այս փետրվարին` 55

Թուրքիայի օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո երկու երկրների հարաբերություններում առաջացած լարվածության ֆոնին Թուրքիան զգալի վնասներ է կրում հատկապես զբոսաշրջության ոլորտում:
Ռուսական պատժամիջոցները Թուրքիայի համար մտահոգիչ հետևանքներ են ունենում: Խոսքը վերաբերում է հատկապես երկրի ամենահայտնի տուրիստական կենտրոնին` Անթալիային:
Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` այս տարի փետրվար ամսին Անթալիա է մեկնել ընդամենը 55 ռուս զբոսաշրջիկ: Եվ սա այն դեպքում, երբ նախորդ տավա նույն ժամանակահատվածում ռուս զբոսաշրջիկների կազմել էր 8.037:
Հայտնի տուրիստական կենտրոնը 2016-ի հունվար ամսին ընդհանուր առմամբ արձանագրել է զբոսաշրջիկների թվի 30 տոկոսանոց անկում, իսկ փետրվարին անկումը հասել է 39 տոկոսի:
Նշենք, որ Նախկինում Անթալիա հանգստի էր մեկնում տարեկան շուրջ 3.5 մլն ռուս զբոսաշրջիկ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |