Տարածաշրջան07:27, 02 Մարտ 2016
Սիրիայում ձերբակալել են ռուս օդաչուին սպանած թուրք զինյալին

Սիրիայի կառավարական ուժերը բռնել են այն թուրք գրոհայինին, որը 2015 թվականի նոյեմբերին սպանել էր թուրք-սիրիական սահմանին թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական ՍՈւ-24 ինքնաթիռի օդաչուներից մեկին:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Haber7» լրատվական կայքը հղում է տալիս Իրանի կիսապաշտոնական «Fars» լրատվական գործակալությանը:
Առայժմ մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում թուրք զինյալի ինքնության և ձերբակալման հանգամանքների մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտ լինել: Օդաչուներից մեկը՝ Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում: Վերջինները սպանել էին ռուս օդաչուին: Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ այդ շրջանում կռվել են թուրքեր, որոնք, ըստ պնդումների, հիմնականում Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ռազմական թևը համարվող «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչներ են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |