Իրավական13:39, 04 Մարտ 2016
Էրդողանի որդին Իտալիայում իր սկսված հետաքննություն հետո վերադարձել է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ որդին` Բիլալ Էրդողանը, ով Բոլոնիայի Ջոն Հոպկինս համալսարանում դոկտորական ատենախոսությունը պատրաստելու նպատակով ընտանիքի հետ միասին մեկնել էր Իտալիա, ուսումը կիսատ թողնելով` վերադարձել է Թուրքիա:
Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը, հղում անելով իտալական «Il Resto del Carlino» թերթին, գրում է, որ Բիլալը Իտալիայի Բոլոնիա քաղաքի իր ընկերներին ուղարկած անգլերեն կարճ հաղորդագրության մեջ նշել է. «Սիրելի ընկերներ, մենք որոշել ենք վերադառնալ Ստամբուլ»:
Իսկ իր որդու դպրոցի ծնողական խորհրդին ուղարկած նամակում էլ իրենց Թուրքիա վերադարձը Բիլալ Էրդողանը հիմնավորել է հետևյալ կերպ. «Բոլոնիայում մեր անվտանգության պահպանումը շատ նուրբ հարց է դարձել թե՛ Իտալիայի, թե՛ Թուրքիայի կառավարությունների համար»:
Իտալական թերթը նշել է, սակայն, որ Բիլալ Էրդողանի անվտանգությունը Իտալիայում ապահովվել են ոչ միայն Թուրքիայից ժամանած, այլ նաև իտալական կառավարության կողմից նշանակված անվտանգության աշխատակիցները:
Աղբյուրը նշել է, որ անվտանգության նկատառումներից բացի Բիլալի վերադարձի համար ավելի ծանրակշիռ դրդապատճառ կարող է լինել «փողերի լվացման» հիմքով վերջինիս նկատմամբ Բոլոնիայի դատախազության կողմից սկսված հետաքննությունը:
Նշենք, որ հետաքննությունը սկսվել էր Ֆրանսիայում բնակվող գործարար Հաքան Ուզանի` մոտ մեկ ամիս առաջ ներկայացրած բողոքի հիման վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |