Տարածաշրջան09:02, 04 Մարտ 2016
Ստամբուլ. զինված հարձակումների շարք ոստիկանության վրա
Երեկ գիշերային ժամերին Ստամբուլում ոստիկանության դեմ ուղղված 5 տարբեր զինված հարձակումներ են տեղի ունեցել:
Ըստ թուրքական «Demokrathaber.com» լրատվական կայքի` մարտի 3-ի առավոտյան Ստամբուլի Բայրամփաշա թաղամասի ոստիկանական բաժանմունքի վրա 2 կին գրոհայինների կողմից իրականացված հարձակումից բացի ևս 5 հարձակում է տեղի ունեցել երեկոյան:
Ստամբուլի Տեքստիլքենթ կոչվող շրջանում անհայտ անձիք կրակահերթ են իրականացրել դատապարտյալներ տեղափոխող մեքենայի և դրան ուղեկցող ոստիկանական մեքենայի վրա: Զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:
Օքմեյդան թաղամասում երեկոյան հերթապահություն իրականացնող ոստիկանական զրահապատ մեքենայի վրա կրակ են բացել 3 գրոհային: Պատասխան կրակից հետո զինված անձիք դեպքի վայրից հեռացել են ոտքով:
Նույն ժամին հարձակում է տեղի ունեցել քաղաքի Քաղըթհանե թաղամասում պարեկություն անող ոստիկանական մեկ այլ զրահամեքենայի վրա:
Եվս մեկ հարձակում տեղի է ունեցել Սարըյեր թաղամասում ,Ֆաթիհ Սուլթան Մեհմեթ Վաքֆը համալսարանի ռեկտորատին պատկանող ծառայողական մեքենայի վրա: Նշվում է, որ մեքենայի վրա տեղադրված փարոսիկների պատճառով զինված անձիք կարծել են, թե դա ոստիկանական մեքենա է:
Սարըյեր թաղամասում գտնվող ոստիկանական դպրոցի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել: Ըստ թուրքական աղբյուրի տեղեկությունների` կրակոցները արձակվել են անհայտ մեքենայից, որն արագ հեռացել է դեպքի վայրից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |