Տարածաշրջան12:28, 09 Մարտ 2016
Արաբական պետությունների լիգան կփակի Թուրքիայում իր գրասենյակը
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ-երկրները նախատեսում են փակել կազմակերպության` Թուրքիայում, Հարավային Սուդանում, Հարավաֆրիկյան հանրապետությունում և Մալթայում գտնվող գրասենյակները: Այս մասին հայտնում է թուրքական «Gazetevatan» թերթը:
Ըստ աղբյուրի` վերոնշյալ երկրներում ԱՊԼ ներկայացուցչությունները փակելու վերաբերյալ որոշման նախագիծը ընդունվել է մարտի 8-ին` Բահրեյնում, կազմակերպության անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ժամանակ:
Նշվում է, որոշման նախագիծը ներառվել է ԱՊԼ-ի անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների ժողովի օրակարգում: Թուրքական աղբյուրը որևէ տեղեկություն չի հայտնում գրասենյակների փակման դրդապատճառների վերաբերյալ:
Նշենք, որ Արաբական պետությունների լիգա միջազգային կազմակերպություն է, որը միավորում է 20-ից ավել արաբական երկրներ և դրանց բարեկամ պետություններ։ Արաբական երկրների լիգան ստեղծվել է 1945 թվականի մարտի 22-ին, Կահիրեում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին Եգիպտոսը, Սիրիան,Լիբանանը, Անդրհորդանանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան և Յեմենը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |