Տարածաշրջան06:48, 09 Մարտ 2016
Դավութօղլուն հայտարարել է, որ շուտով Սուր շրջանի ռազմագործողությունները կավարտվեն
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական ուժերի կողմից Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում քուրդ զինյալների դեմ իրականացվող ռազմական օպերացիաները ավարտին կհասցվեն:
Ինչպես փոխանցում է թուրքական «haberler» լրատվական կայքը, վարչապետը նման խոսքեր է հնչեցրել «A Haber» հեռուստաընկերության հաղորդումներից մեկում հյուրընկալվելու ժամանակ: Խոսելով թուրք-քրդական զինված բախումների մասին՝ նշել է, թե քչերն էին հավատում, որ թուրքական ուժերի կողմից իրականացվող գործողությունները քուրդ զինյալների դեմ տևական բնույթ կկրեն:
«Մեր ուժայինների միջև գոյություն ունի լավ համակարգում: Սուրում տեղի ունեցող օպերացիաները ամենակարճ ժամանակահատվածում կավարտենք: Մի քանի օր մնաց: Մինչև նովրուզ չի հասնի»:
Միջանկյալ նշենք, որ նովրուզը իրանական և թուրքական ժողովուրդների համար արևային աստղագիտական օրացույցով Նոր տարին է: Նովրուզի տոնը հանդիսանում է ազգային ավանդույթ, որն անմիջական կապ չունի իսլամական ավանդույթների հետ:
Չնայած այդ ամենին Դավութօղլուն ընդգծել է, որ Սուր շրջանում դեռևս կպահպանվի նախկինում հայտարարված պարետային ժամը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |