Միջազգային08:22, 09 Մարտ 2016
Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովին Դավութօղլուն նոր առաջարկներ է ներկայացրել

Մարտի 7-ին Բրյուսելում կայացավ Թուրքիա- Եվրամիություն (ԵՄ) գագաթնաժողովը: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկատվությամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ժողովի շնորհիվ Եվրոպան մոտեցել է փախստականների ճգնաժամ հանգուցալուծմանը: Կանցլերի խոսքով՝ չնայած կողմերի միջև որոշ հարցեր դեռ հստակեցման կարիք ունեն, բայց «ԵՄ-ն և Թուրքիան առաջընթաց քայլ են կատարել»: Հանդիպման վերջնական արդյունքները կհրապարակվեն մարտի 18-ին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:
Մարտի 7-ի բրյուսելյան քննարկումներին մասնակցած թուրքական պատվիրակության ղեկաբար, վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նոր առաջարկների փաթեթ է ներկայացրել: Համաձայն դրա՝ Թուրքիան պարտավորվում է հետ ընդունել դեպի հունական կղզիներ շարժվող սիրիացի փախստականներին: Սակայն միևնույն ժամանակ պահանջում է, որ հետ ընդունված յուրաքանչյուր փախստականի դիմաց ԵՄ-ն ևս օրինական ճանապարհով մեկ փախստական ընդունի:
Բացի այդ Դավութօղլուն առաջարկել է նաև մեծացնել ԵՄ-ի կողմից տրամադրվող նյութական օգնության ծավալները, գործի դնել առանց մուտքի անցագրի ռեժիմը և կրկին ակտիվացնել Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցությունները:
Ըստ աղբյուրի՝ Մերկելը դրական է արտահայտվել նյութական աջակցության ծավալների մեծացման վերաբեյալ Դավութօղլուի ներկայացրած պահանջի վերաբերյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |