Հասարակական10:43, 09 Մարտ 2016
Թուրքիան կանանց և տղամարդկանց հավասարության ցուցանիշով աշխարհում 130-րդն է
Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի կրթության և զբաղվածության վարչության պետ Էբրու Սուրգարը հայտնել է, որ ըստ գենդերային խտրականության համաշխարհային զեկույցի, Թուրքիայում կանանց և տղամարդկանց իրավունքները հավասար չեն:
Մարտի 8-ին կանանց միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Սուրգարը ներկայացրել է հիշյալ զեկուցում Թուրքիային վերաբերող տվյալները: Այսպիսով՝ Թուրքիայում կնոջ վաստակած 1 դոլարի դիմաց, տղամարդիկ նույն աշխատանքի համար ստանում են 2.56 դոլար:
«Մեր երկրում կանանց նկատմամբ բռնությունը, կանանց շահագործումը, կանանց աղքատությունը, գործազրկությունը, դեռատի հարսների քանակը, դպրոց չգնացող աղջիկ երեխաները, բռնաբարողներին և բռնություն կիրառողներին պաշտպանող իրավական համակարգը, իշխանության՝ կանանց անտեսելու քաղաքականությունը լրջագույն խոչընդոտներ են կնոջ ազատության ճանապարհին»,- Սուրգարի խոսքերը մեջբերել է «Haberturk» լրատվական կայքը:
Սուրգարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերոնշյալ զեկույցում Թուրքիան կանանց և տղամարդկանց հավասարության ցուցանիշով 142 երկրների շարքում զբաղեցնում է 130-րդ հորիզոնականը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |