Տարածաշրջան08:12, 10 Մարտ 2016
Թուրքիան և Ուկրաինան խորացնում են տնտեսական համագործակցությունը

Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ելույթ ունեցած Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ նախագահ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպումների օրակարգում գլխավոր թեմաներից մեկը եղել է տնտեսական համագործակցություն խորացումը:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` կողմերը կոնկրետ հանձնարարականներ են տվել ազատ առևտրի պայմանագրի պատրաստման վերաբերյալ, համաձայնության են եկել կրկնակի հարկումը վերացնելու և փոխադարձ ներդրումները խրախուսելու մասին համաձայնագիրը հնարավորինս արագ թարմացնելու շուրջ:
«Էրդողանի և Դավութօղլուի հետ հանդիպումների ժամանակ առաջարկել եմ, որ թուրք գործարարները մասնակցեն Ուկրաինայում իրականացվող մասնավորեցման գործընթացներին: Համաձայնություններ ենք ձեռք բերել էներգետիկ ոլորտում Թուրքիայի և Ուկրաինայի թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության մասով: Բանակցություններ ենք վարել նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման շուրջ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Պորոշենկոն նշել է, որ երկու երկրների համագործակցության կարևոր ուղղություններից են նաև պաշտպանական արդյունաբերության, տիեզերագնացության և ավիացիայի ոլորտները:
«Համագործակցելու ենք նաև ծովային բեռնափոխադրումների ոլորտում և աշխատելու ենք լոգիստիկայի տեսանկյունից ավելի բարենպաստ ուղիներ գտնել: Այս պայմանավորվածությունները շատ կարևոր են` հաշվի առնելով Ռուսաստանի ջանքերը` միտված այս ոլորտում մեր համագործակցության խոչընդոտմանը»,-նշել է Ուկրաինայի նախագահը:
Պատասխանելով լրագրողներից մեկի` Ղրիմը Ռուսաստանի կողմից ռազմաբազայի վերածվելու մասին հարցին` Պորոշենկոն ասել է, որ Ռուսաստանը նույն քաղաքականությունը վարում է նաև Սիրիայում ու մեղադրել Մոսկվային «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության փոխարեն Սիրիայի չափավոր ընդդիմությանը հարվածելու մեջ:
Խոսելով Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմական համագործակցության մասին` Պորոշենկոն ասել է, որ դա ուղղված չէ որևէ մեկի դեմ և միտված է իրենց սահմանները պաշտպանելուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |