Քաղաքական08:34, 11 Մարտ 2016
Քըլըչդարօղլուն՝ Դավութօղլուին. «Դուք Թուրքիան դարձնում ենք բուֆերային գոտի»
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է իշխանություններին Եվրամիության հետ փախստականների հարցով համաձայնության գալու համար:
«Եկեք, մենք տանք 6 մլրդ եվրո, թող իրենք ընդունեն բոլոր սիրիացիներին, աֆղաններին և պակիստանցիներին»,- Քըլըչդարօղլուի խոսքերը մեջբերել է թուրքական «Haberler» լրատվական կայքը:
Ըստ ընդդիմադիր կուսակցության առաջնորդի՝ եվրոպացիներն այս որոշմամբ Թուրքիային դիտարկում են որպես բուֆերային պետություն Եվրոպայի և Մերձավոր Արևելքի միջև:
Քըլըչդարօղլուի կարծիքով Թուրքիան 3 միլիարդի դիմաց (ըստ Թուրքիա-ԵՄ համաձայնագրի՝ Թուրքիան կստանա 3 միլիարդ եվրո Թուրքիա անցած փախստականների համար-խմբ.) ընդունում է Եվրոպայի այս մոտեցումը: «Հակառակ դեպքում Եվրոպան ասում է, թե Թուրքիայից գնացած բոլոր ներգաղթյալներին հետ կուղարկի: Իսկ սա հակառակ է ԵՄ-ի հիմնարար իրավունքների հռչակագրին»,- նշել է ընդդիմադիր գործիչը:
Քըլըչդարօղլուն, անդրադառնալով վարչապետ Ահմեթ Դավութօղլուի դիտարկմանը, թե գործարքը շահավետ է, նշել է, որ իշխանությունները կարող են մտածել իբրև խաբել են եվրոպացիներին և լավ առավելություներ ստացել, բայց իրականում Թուրքիան բուֆերային գոտի են դարձրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |