Տարածաշրջան07:23, 14 Մարտ 2016
Անկարայի ահաբեկչության զոհերի թիվն աճել է
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում վերջին 5 ամսվա ընթացքում տեղի ունեցած արդեն 3-րդ ահաբեկչական պայթյունը բազմաթիվ մարդկանց կյանք է խլել: BBC-ի թուրքական ծառայության համաձայն՝ Անկարայի Քըզըլայ շրջանում պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենայի պայթյունից զոհվել է 30, դեպքից հետո՝ հիվանդանոցում՝ ևս 4 մարդ: Ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ զոհերի թիվը հասել է 37-ի:
Թուրքիայի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով վիրավորների թիվը 125 է, նրանցից 19-ի վիճակը ծանր է: Մտավախություն կա, որ զոհերի թիվը դարձյալ կարող է աճել:
Դեպքի վայրում մեծ թվով մեքենաներ են այրվել, տուժել են տարածքի մի շարք շենքեր: Պայթյունի հուժկու ձայնը լսվել է քաղաքի հեռավոր ծայրերում:
Դեպքից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նախագահությամբ և ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի, առողջապաոհւթյան նախարար Մեհմեթ Մյուէզզինօղլուի և արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի մասնակցությամբ ժողով է գումարել:
Նիստից հետո Դավութօղլուն հայտարարել է, որ «Թուրքիային թիրախ դարձրած դավաճան կառույցները ամենածանր ձևով պատժվելու են»: Իսկ ներքին գործերի նախարարը նշել է, որ դեպքի առթիվ լուրջ ապացույցներ են ձեռք բերվել, որոնք կհրապարակվեն, երբ հետաքննությունն ավարտվի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է.«Մեր ազգը թող չմտահոգվի: Ժողովրդի հետ համագործակցելով ահաբեկչության դեմ պայքար մղող մեր բոլոր պետական կառույցները, ի վերջո, հաղթելու են: Ահաբեկչությունը ծնկի է բերվելու»:
Թուրքիային ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ «Վլադիմիր Պուտինը դատապարտում է Անկարայի ահաբեկչությունը և սգում է թուրք ազգի հետ»:
Անկարայի ահաբեկչությունը դատապարտել են թուրքական ընդդիմադիր կուսակցությունները՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP), «Ժողովուրդների դեմոկրատական» կուսկացությունը (ԺԴԿ-HDP), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ - MHP):
Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերի 10-ին Անկարայում խաղաղ ցույցի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական պայթյունին զոհ էր գնացել 103 քաղաքացի: Իսկ փետրվարի 17-ի ահաբեկչության հետևանքով զոհվել էր 29 , վիրավորվել 27 մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
AFAD-ի համաձայն՝ երկրակեղևը ցնցվել է Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |