Տարածաշրջան13:23, 14 Մարտ 2016
Թուրք-քրդական զինված նոր բախումներ, կան զոհեր
Թուրքիայի տարածքում չեն դադարում և նոր թափով են շարունակվում զինված բախումները քուրդ գրոհայինների հետ: Թուրք ուժայինները քրդաբնակ Մարդին և սահմանամերձ Հաքքարի նահանգներում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ ուղղված օպերացիաներ են իրականացնում:
Թուրքական «zaman» պարբերականը, հղում անելով Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբին, տեղեկացնում է, որ նշյալ գործողությունների ժամանակ Նուսայբին շրջանում սպանվել է 2, իսկ Յուքսեքովա շրջանում 15 քուրդ գրոհային: Իսկ 7 հոգի գերեվարվել է:
Բացի այդ ռազմագործողություներ են իրականացվել Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում: Արդյունքում թուրքական ուժերի կողմից հայտնաբերվել և առգրավվել է 6 հատ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, 496 փամփուշտ, 18 ականանետ և 8 ինքնաշեն պայթուցիկ:
Նշենք նաև, որ մայրաքաղաք Անկարայում մարտի 13-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիայի օդուժի կործանիչները ռմբակոծել հյուսիսային Իրաքի քրդական հենակետերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |