Հասարակական09:12, 15 Մարտ 2016
Թուրք քրեական հեղինակությունն առաջարկել է Մոսկվայում ահաբեկչություններ կազմակերպել

Մարտի 13-ի երեկոյան Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից հետո Թուրքիայում քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերը հանդես է եկել մի շարք առաջարկներով:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberler.com» լրատվակայքը, Փեքերը թուրքական հետախուզությանն առաջարկել է մարզել չեչեն մահապարտներին ու նրանց օգնությամբ Մոսկվայում ահաբեկչություններ իրականացնել այնպես, ինչպես, ըստ նրա, Ռուսաստանն է մարզում քուրդ զինյալներին:
«Եվ, իհարկե, այդ գործողություններից հետո առաջին ցավակցող երկիրը մենք պիտի լինենք: Ինչպես նողկալիաբար վարվեց մեզ հետ Ռուսաստանը՝ Քըզըլայի պայթյունից անմիջապես հետո»:
Քրեական աշխարհի լիդերներից համարվող Փեքերը նաև առաջարկել է ձերբակալել վերականգնել մահապատիժը և մահապատժի ենթարկել ահաբեկչական կառուցյների ղեկավարներին: Նրա կարծիքով ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի համար լավագույն լուծումը կլինի իշխող «Արդարություն և զարգացում» ( ԱԶԿ-AKP) և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների (ԱՇԿ-MHP) համագործակցությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |