Տարածաշրջան08:48, 15 Մարտ 2016
Թուրք ուժայինները լայնածավալ գործողություններ են սկսել PKK-ի դեմ
Իրանին և Իրաքին սահմանակից թուրքական Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում Թուրքիայի ուժայինները ռազմական լայնածավալ գործողություններ են սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` գործողություները սկսելու համար Հաքքարիի նահանգապետարանը մարտի 15-ին ժամը 23:00-ից սկսած քաղաքում պարետային ժամ է հայտարարել: Նշվում է, որ գործողությունների նպատակը քաղաքի մի շարք թաղամասերում քուրդ գրոհայինների կողմից կառուցված բարիկադներն ու փորված խրամատներն ապամոնտաժելն է:
PKK-ականների դեմ սկսված ռազմագործողությունների պատճառով պարետային ժամ է հայտարարվել նաև Իրաքին ու Սիրիային սահմանակից Շըրնաք նահանգի համանուն քաղաքի մի շարք թաղամասերում:
Աղբյուրի համաձայն՝ ռազմական գործողությունների ընթացքում զրահամեքենաների ու այլ ռազմական տեխնիկայի հետ միասին կիրառվում են նաև տանկեր, որոնք տեղակայվել են թաղամասերից ոչ հեռու գտնվող բարձրադիր վայրերում՝ կրակի տակ պահելով քրդերի դիրքերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |