Ցեղասպանություն11:06, 17 Մարտ 2016
Ապրիլի 24-ին Գլենդելի դպրոցները չեն գործի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքում ապրիլի 24-ը հայտարարվել է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր», ինչի առթիվ այդ օրը բոլոր դպրոցների համար կլինի ոչ աշխատանքային:
Թուրքական «Demokrathaber» լրատվակայքի թղթակից Հրանտ Գասպարյանը տեղեկացնում է, որ Գլենդելի դպրոցների տարածաշրջանային միությունը միաձայն ընդունել է այս մասին առաջարկված բանաձևի նախագիծը:
Այսպիսով, Գլենդելը կլինի ԱՄՆ-ի առաջին քաղաքը, որ, ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ապրիլի 24-ին կփակի դպրոցների դռները: Նշվում է նաև, որ Գլենդելի դպրոցներում օգտագործվող բոլոր օրացույցերում ապրիլի 24-ը կնշվի որպես «Հայոց ցեղասպանության հիշատակի օր»:
Թեմայի վերաբերյալ հայտարություն տարածած ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը (ANCA) այս բանաձևի ընդունումը որակել է որպես կարևոր քայլ՝ հանուն արդարության պայքարող ամեն մեկի համար:
ANCA-ի ներկայացուցիչ Էլեն Ասատրյանն ընդգծել է, որ նախագծի հաստատումը հարգանքի տուրք է ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այլև ցեղասպանության ընթացքում իրենց իսկ հայրենիքում գաղթական դարձած 132.000 հայ որբերին օգնելու համարձակություն ունեցած ԱՄՆ քաղաքացիներին:
«Օսմանյան ժամանակաշրջանում մայրաքաղաք Ստամբուլում բնակվող ավելի քան 200 հայ մտավորականներ, որոնց թվում՝ գրողներ, լրագրողներ, թարգմանիչներ, փաստաբաններ, քաղաքական գործիչներ, բժիշկներ և ուսուցիչներ, «Միություն և առաջադիմություն» կուսակցության իշխանության ներկայացուցիչ և ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հրամանով 1915թ. ապրիլի 24-ին ձերբակալվեցին և ուղարկվեցին Անկարայի մոտակայքի հավաքակայաններ: Այդ ճամբարներում աքսորված մտավորականներից միայն շատ քչերը ողջ մնացին, իսկ ավելի ուշ ձերբակալված և նույն ճամբարներ ուղարկված բոլոր մտավորականները սպանվեցին:
Հայոց ցեղասպանության սկզբի խորհրդանիշը հանդիսացող ապրիլի 24-ին ամեն տարի Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում հիշատակի միջոցառումներ են կատարվում»,- գրում է Գասպարյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |