Միջազգային12:25, 18 Մարտ 2016
ԱՄՆ-ն Թուրքիայում ապրող իր քաղաքացիներին կրկին նախազգուշացրել է ահաբեկչության վտանգի մասին

ԱՄՆ-ի դեսպանատունը հնարավոր ահաբեկչության վտանգի մասին նոր նախազգուշացում է հրապարակել` ուղղված Թուրքիայում բնակվող իր քաղաքացիներին: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` դեսպանատան տարածած հայտարարության մեջ զգուշացրել է իր քաղաքացիներին զգույշ լինել Նովրուզի տոնակատարությունների օրերին, որոնք Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում և Ադանայում անցկացվելու են մարտի 20-ին:
Հատուկ ուշադրություն է հրավիրվել մարտի 21-ին Դիարբեքիրում անցկացվելիք միջոցառումներին, որոնց ժամանակ, ըստ ԱՄՆ-ի դեսպանության, մասնակիցների թիվը կարող է սպասվածից շատ ավելին լինել:
Հայտարարության մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում հեռու լինել բազմամարդ վայրերից, պետական նշանակության շինություններից ու հնարավորինս քիչ օգտվել հասարակական տրանսպորտից, քանի որ նշյալ վայրերը կարող են հնարավոր ահաբեկչությունների համար թիրախ դառնալ:
Նշենք, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թուրքիայում բնակվող իր քաղաքացիներին ուղղված ևս մեկ նախազգուշական հայտարարություն էլ տարածել էր մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից առաջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |