Հասարակական16:40, 18 Մարտ 2016
Իրագործվում է «Թուրքիան առանց Էրդողանի» ծրագիրը
Թուրքական «Star» թերթի վերլուծաբան Հուսեին Գյուլերջեն «Թուրքիան առանց Էրդողանի» վերնագրով հոդվածում տեսակետ է հայտնում, որ Էրդողանին հեռացնելու պլան է գործարկվել` ավելացնելով, որ այդ նպատակով Թուրքիայի վրա 4 ուղղությամբ գրոհ է սկսվել:
Հոդվածի սկզբում իշխանամետ կեցվածքով սյունակագիրը հիշեցնում է Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպաններ Մորթոն Աբրամովիչի և Էրիկ Էդելմանի` Էրդողանին ուղղված հրաժարական տալու կոչերը: Հեղինակը հիշեցրել է նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ու «Քուրդիստանի համայնքների միության» (KCK) ղեկավարներից Ջեմիլ Բայըքի հայտարարությունը, երբ վերջինս ասել էր, թե ցանկանում են Էրդողանին և նրա կուսակցությանը զրկել իշխանությունից:
Գյուլերջեն այնուհետև մատնանշել է այն 4 ուղղությունները, որոնցովնԹուրքիան հարձակումների է ենթարկվում: Ըստ նրա՝ առաջին ուղղությունը Թուրքիայում ահաբեկչական համարվող ՔԲԿ-ի հարձակումներն են: Գյուլերջեն հիշեցրել է, որ մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը, որին անմիջական կապ է վերագրվում ՔԲԿ-ի հետ:
Որպես երկրորդ ուղղություն մատնանշվում է Էրդողանի քաղաքական հակառակորդ ու անձնական թշնամի համարվող ամերիկաբնակ իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա «զուգահեռ կառույցին» (Գյուլենական շարժում):
Երրորդ ուղղությունը, ըստ Գյուլերջեի, սոցմեդիայի միջոցով իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ-AKP) թուլացնելն է: Այստեղ էլ նա մատնանշել է, թուրքական առաջատար «Doğan» մեդիա հոլդինգին:
Որպես չորրորդ ուղղություն նշվում են ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Ռուսաստանինը, Իրանը, Իսրայելը ու Սիրիան: Հոդվածագրի կարծիքով այդ երկրները ցանկանում են ցնցումերի ենթարկել Թուրքիան` մեջբերելով էրդողանի հետևյալ խոսքերը. «ահաբեկչական կազմակերպությունների ձեռքին առկա զենքերի հետևում Արևմուտքն է երևում»:
Վերջում Գյուլերջեն համոզմունք է հայտնում, որ այդ պլանն իր նպատակին չի հասնելու և չի հաջողվելու տապալել Էրդողանի նախագահությունը, քանի որ ժողովուրդը «տեր կկանգնի» Էրդողանին :
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |