Հասարակական17:26, 20 Մարտ 2016
Իսթիքլալում ահաբեկչական պայթյունի հեղինակը Թուրքիայի քաղաքացի է եղել
ԴՆԹ հետազոտությամն միջոցով բացահայտվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ պողոտայում պայթյուն իրականացրած ինքնասպան ահաբեկչի ինքնությունը: Ըստ պաշտոնական տեղեկության՝ ահաբեկիչը Գազիանթեփ քաղաքի գրացում ունեցող 24-ամյա Մեհմեթ Օզթուրքն է, որը դեռևս 2013 թվականից լքել էր տունը և համալրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերը: Օզթուրքի ընտանիքը վաղուց հաղորդում էր տվել ոստիկանության բաժին Օզթուրքի անհետանալու մասին:
Ըստ թուրքական «DHA» լրատվական գործակալության՝ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտնել է, որ սկսվել է հետաքննություն, արդեն 5 մարդ ձերբակալվել է: Նովրուզի տոնակատարությունների անվտանգությունն առավելագույնս ապահովելու համար ուժեղացված ծառայության մեջ են գտնվում 120 հազար ոստիկան և 80 հազար ժանդարմ: Տոնակատարություններն անցկացնելու համար թույլտվություն է տրվել ընդամենը 18 նահանգի, իսկ որոշ նահանագներում արգելվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 39 մարդ: Մահապարտ ահաբեկիչը պայթյունն իրականացրել է այն ժամանակ, երբ անցնելիս է եղել զբոսաշրջիկների մոտով: Ինչպես հայտնում է թուրքական «Hurriyet»-ը, 4 զոհից 3-ը Իսրայելի քաղաքացիներ էին, 1-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |