Քաղաքական08:19, 24 Մարտ 2016
Բելգիայի պատասխանը՝ Էրդողանի հայտարարությանը
Բրյուսելը պատասխանել է Թուրքիայի նախագահի՝ Բելգիայում պայթյուններ իրականացրած ինքնասպան ահաբեկիչների մասին հայտարարությանը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե ողբերգության հեղինակ մահապարտ եղբայրներից մեկը՝ Իբրահիմ էլ Բաքրաուին, 2015թ. ձերբակալված է եղել Թուրքիայում ու արտաքսվել, բայց հետո բելգիացիների կողմից ազատ է արձակվել:
Թուրքական «Radikal» թերթի կայքի փոխանցմամբ՝ պատասխան արձագանքով հանդես է եկել Բելգիայի արդարադատության նախարար Կոեն Հենսը: Վերջինս նշել է, որ 2015-ին Բաքրաուիի՝ որևէ ահաբեկչական խմբավորման հարելու մասին տեղեկություն հայտնի չի եղել:
«VRT» լրատվականի հետ հարցազրույցում Հենսը նշել է, որ Իբրահիմ էլ Բաքրաուին ձերբակալվել է Թուրքիայում, սակայն ուղարկվել է ոչ թե Բելգիա, այլ Հոլանդիա: Մինչդեռ Էրդողանի խոսքով՝ 2015թ. հուլիսի 14-ին վերջինիս հանձնել են Բելգիայի դեսպանատանը:
«Նա ահաբեկչության հետ կապ չունեցող մի հանցանքի համար դատապարտվել է, իսկ հետո պայմանականորեն՝ ազատ արձակվել: Այն ժամանակ ահաբեկչական խմբավորման հետ նրա կապի մասին ոչինչ հայտնի չէր», -հավելել է նախարարը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի տարբեր կայարաններում մի քանի պայթյուն է որոտացել: Պայթյունների հետևանքով 34 մարդ զոհվել է, 100 -ից ավելի քաղաքացիներ վիրավորվել են: Պարզվել է, որ պայթյուններից երկուսն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները՝ եղբարներ Խալիդ և Իբրահիմ Բաքրաուիները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |