Ցեղասպանություն11:49, 25 Մարտ 2016
«Ո՞վ սպանեց հայերին» արաբերեն ֆիլմը պարգևատրվել է Նյու Յորքի կինոփառատոնում

Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին արաբերեն փաստագրական ֆիլմը Նյու Յորքում երկու մրցանակի է արժանացել: Թուրքական «DemokratHaber» լրատվական կայքի սյունակագիր Հրանտ Գասպարյանի տեղեկացմամբ՝ «Ով սպանեց հայերին» ֆիլմը մասնակցել է ԱՄՆ-ում անցկացված «Socially Relevant Films» միջազգային կինոփառատոնին: Կինոփառատոնին ընդհանուր առմամբ մասնակցել են 32 երկիր ներկայացնող ֆիլմեր ու ռեժիսորներ:
Եգիպտոսցի պրոդյուսեր Մարիամ Զաքիի և ռեժիսոր Մուհամմեդ Հանաֆիի հեղինակած ֆիլմը մրցանակի է արժանացել «Լավագույն խաղարկային-վավերագրական ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաև շահել «Հանդիսատեսի համակրանք» մրցականը:
«Ֆիլմը ցուցադրվել է մի կինոփառատոնի շրջանակներում, որի նպատակը կինոարվեստի միջոցով հասարակական խնդիրների մասին տեղեկացնելն է: Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության ամբողջական պատկերը՝ սկսած 1894-1896թթ. Համիդյան ջարդերից ու 1909թ. Ադանայի կոտորածից մինչև 1915թ. երբ օրենքների միջոցով Հայոց ցեղասպանությունը պաշտոնականացվեց»,- գրում է Գասպարյանը:
70 րոպեանոց այս ժապավենը պատրաստվել է արխիվային նյութերի ու լուսանկարների, ականատեսների հիշողությունների ու վկայությունների հիման վրա, որոնցից շատերն առաջին անգամ են հրապարակվում:
Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Եգիպտոսում և Լիբանանում, իսկ ֆիլմի առաջին ցուցադրությունն իրականացվել է 2015-ի նոյեմբերին Կահիրեում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |