Հասարակական10:04, 29 Մարտ 2016
Ռուսաստանի համար 2016թ. գլխավոր սպառնալիքը Թուրքիայի հետ լարվածությունն է
Ռուսական «Վալդայ» ակումբի հրապարակած «Միջազգային սպառնալիքներ-2016» զեկույցում 2016 թվականի համար Ռուսաստանի արտաքին քաղաքականության սպառնալիքների շարքում Թուրքիան առաջին տեղում է հայտնվել:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Թուրքիայի հետ կապված լարվածությունից հետո զեկույցում որպես 2-րդ ամենակարևոր սպառնալիք է դիտարկվում Վաշինգտոնի հետ ունեցած տարաձայնությունները: «Վալդայ» ակումբը, որի կազմում ուսումնասիրություններ են կատարում բազմաթիվ հայտնի փորձագետներ Ռուսաստանից և նրա սահմաններից դուրս, Ռուսաստանի անվտանգության համար 3-րդ ամենակարևոր սպառնալիք է դիտարկել սուննիների և շիաների միջև տեղի ունեցող բախումները:
Զեկույցում նշվում է, որ 2016-ին ռուս-թուրքական հարաբերությունների ավելի վատացման վտանգ կա: Մի կողմից նշվում է, որ Սիրիայում ունեցած հաջողությունների հետևանքով «Ռուսաստանի ունեցած գլխապտույտի հետևանքով» կարճաժամկետ հեռանկարում կարող է պատերազմի հավանականություն առաջանալ, մյուս կողմից էլ՝ շեշտվում, որ ուղղակի բախումներ չեն լինի 2 պետությունների միջև: Որպես հավանական սցենար է դիտարկվում Ռուսաստանի և Թուրքիայի միջև բախումները տիեզերքում տեղակայված արբանյակների, համացանցային ենթակառուցվածքների ու կապի միջոցների կիրառմամբ:
Թուրքական աղբյուրը մեջբերել է նաև զեկույցի հեղինակներից Անդրեյ Սուշենցովի խոսքերը, որտեղ ռուս մասնագետը մասնավորապես ասել է. «Ռուսաստանի մինչև 2020 թվականի համար կազմված պաշտպանական ծրագրի մեջ փոփոխություն է կատարվել: Այժմ Թուրքիայի հետ հնարավոր բախումների սցենարով զորավարժություններ են իրականացվում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |