Տարածաշրջան12:23, 29 Մարտ 2016
Թուրքիայում իշխող կուսակցության անդամն առևանգվել է քուրդ զինյալների կողմից
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության Իսփիր վարչական շրջանի գրասենյակի ղեկավար Սալիհ Զեքիչեթինքայան առևանգվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից:
Ըստ թուրքական «haberler» լրատվամիջոցի` այդ մասին հայտնել է Թուրքիայի Էրզրում նահանգի նահանգապետ Ֆաթիհ Յեշիլյուրթը: Վերջինս ասել է, որ Զեքիչեթինքայան իր եղբոր և ևս մեկ անձի հետ Էրզրումից ավտոմոքենայով ուղևորվելիս է եղել դեպի Շանլըուրֆա նահանգ, երբ ՔԲԿ-ականները ճանապարհին կանգնեցրել են նրանց մեքենան:
Ըստ Էրզրումի նահանգապետի` քուրդ զինյալները նրանց փաստաթղթերը ստուգելուց հետո, պարզել են, որ ուղևորներից մեկը ԱԶԿ-ական Սալիհ Զեքիչեթինքայան է, ինչից հետո կապել են վերջինիս աչքերը ու տարել: Զեքիչեթինքայայի եղբայրը և իրենց ուղեկցող անձը բաց են թողնվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |