Ցեղասպանություն14:02, 29 Մարտ 2016
Inderpendent-ի թղթակից.«Եկել է Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը»
Անգլիական անվանի «Inderpendent» թերթի Միջին Արևելքի թղթակից Ռոբերտ Ֆիսկը իր վերջին հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ «Եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը» վերնագրով իր հոդվածում Ֆիսկը, մասնավորապես, անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ ժամանակակից ցեղասպանությունների վերաբերյալ հայտարարությանը:
Նշենք, որ Քերին, խոսելով «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական խմբավորման գործունեության մասին, նշել էր, թե ԻՊ-ն իր վերահսկողության տակ գտնվող տարածքում բնակվող փոքրամասնություններին՝ եզդիներին, քրիստոնյաներին, շիա մահմեդականներին ցեղասպանության է ենթարկում:
«Խնդիրն այն է, որ նման սարսափելի վայրագություններ՝ շատ ավելի սարսափելի ցեղասպանության տեսքով, ուղիղ հարյուր տարի առաջ այդ նույն հողերում, նույն անապատներում իրականցվում էին հենց թուրքերի կողմից: Իսկ այսօր, փառք Աստծո, Թուրքիան մեր բարեկամն է, ՆԱՏՕ-ի դաշանկիցը և Եվրոպան «մուսուլման գաղթականների շրջափակումից» ազատելու կարևորագույն հենակետ»,- գրում է Ֆիսկը:
Նա հիշեցնում է, որ Ջոն Քերին իր սենատոր եղած ժամանակ, ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը, իսկ ներկայումս ցեղասպանության մասին խոսում է որպես «20-րդ դարի ամենամեծ վայրագություններից մեկի», իսկ Հիլարի Քլինթոնը, թեև մինչև պետքարտուղար դառնալը քննադատում էր Հայոց ցեղասպանությունը, այժմ այն բնութագրում է որպես «պատմական վիճելի թեմա»:
Ֆիսկը հիշեցնում է, որ 100 տարի առաջ 1.5 մլն հայեր ճիշտ նույնպիսի վերաբերմունքի են արժանացել, ինչպիսի վերաբերմունքի որ այսօր արժանանում են շիաները, եզդիներն ու քրիստոնյաները ԻՊ-ի կողմից:
«Այսօր, երբ մեծանում է 1915թ. ցեղասպանությունը ճանաչող Թուրքիայի քաղաքացիների թիվը, շատ ավել մեծ նշանակություն ունի Թուրքիայի կառավարությանը, թուրքական բանակին և պետական օրգաններին մեղադրանք առաջադրելը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |