Միջազգային14:09, 30 Մարտ 2016
Թուրքիայի փոխարտգործնախարար. «Հունիսի 1-ից մեր քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մուտք գործել ԵՄ»
Թուրքիայի փոխարտգործնախարար Նաջի Քորուն մանրամասներ է հաղորդել Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև ստորագրվելիք մուտքի արտոնագրի չեղարկման համաձայնության մասին:
Թուրքական «Habertürk TV» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Քորուն հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքացիները ամենաուշը մինչև հուլիսի մեկը իրավունք կստանան առանց վիզայի մուտք գործել Շենգենյան գոտու երկրներ:
«Եվրոպական 26 երկրների դռները առանց վիզային արտոնագրի բաց կլինեն Թուրքիայի քաղաքացիների համար»,- ասել է Թուրքիայի փոխարտգործնախարաը:
Քորուի պարզաբանմամբ` հուլիսի 1-ից սկսած իրենց քաղաքացիները կկարողանան 180 օրվա ընթացքում 90 օր գտնվել այդ երկրներում:
Թուրք պաշտոնյան տեղեկացրել է, որ վերջին օրերին անձնական տվյալների պահպանման մասին օրենքի ընդունումամբ Թուրքիան բավարարել է ԵՄ-ի կողմից առաջադրված 72 կետանոց պահանջներից ևս 5-6-ը:
Քորուն ավելացրել է նաև, որ հունիս ամսին Թուրքիայի քաղաքացիներին տրվելիք անձնագրերն էլ կպարունակեն ԵՄ-ի կողմից պահանջվող բիոմետրիկ տվյալները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը կքննարկեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Թուրքիայի նախագահը տեսաուղերձ է հղել Ղրիմի հարթակի անդամ երկրների առաջնորդների 4-րդ առցանց գագաթնաժողովի բացման արարողությանը։
Պաշտոնական Անկարան նիստին ներկայացված կլինի արտգործնախարարի մակարդակով։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Իսրայելի ներքին անվտանգության և հակահետախուզության «Շաբաք» գործակալությունը հայտնում է Իսրայելի վարչապետի սպանությունը կանխելու մասին:
Սեպտեմբերի 15-ից Ստամբուլի Քարթալ թաղամասից մեկնարկած երթը շուտով կհասնի Անկարա: Մանսակիցներն իրենց բողքոն են արտահայտում Ինջիրլիքում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի դեմ:
ԱԶԿ-ականները պաշտոնից հեռացել են մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավրման մարմինների ընտրություններում կրած պարտության հետևանքով:
«Անսահման եղբայրություն-3» զորավարժությանը մասնակցել են նաև Ղազախստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Կատարի և Պակիստանի հատուկ ջոկատայինները:
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեկտեմբերի 1-ին պաշտոնը լքելուց առաջ ելույթ է ունեցել «Գերմանական մարշալի հիմնադրամ»-ի միջոցառման շրջանակներում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |