Տարածաշրջան12:36, 31 Մարտ 2016
Թուրքիայի մեջլիսը հաստատել է Ռուսաստանի հետ կնքած պայմանագիրը
Թուրքիայի մեջլիսի պաշտպանական հանձնաժողովը քննարկել է 2012-ի դեկտեմբերին Ռուսաստանի հետ կնքած պայմանագիրը, որը Ռուսաստանի տարածքում զոհված և հուղարկավորված թուրք զինվորականների և Թուրքիայի տարածքում զոհված ու հուղարկավորված ռուս զինծառայողների համար հուշարձան կանգնեցնելու հնարավորություն է ապահովելու:
Թուրքական «Milliyet» թերթի կայքը գրում է, որ պայմանագրի համար հիմք է հանդիսացել 2009թ. Թուրքիայի պաշտպանության նախարարության կողմից Ռուսաստանի իշխանություններին ուղղված դիմումը:
Դիմումով Թուրքիայի ՊՆ-ը 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին ռուսական գերիների ճամբարներում մահացած ու Կրասնոյարսկի շրջանում հուղարկավորված թուրք զինվորականների համար շրջանում զինվորական պանթեոն հիմնելու թույլտվություն էր պահանջել: Դիմումի մեջ պահանջվել է նաև Ռուսաստանի Վլադիվոստոկ, Պետրյովսկի և Կիրով քաղաքներում գտնվող թուրք զինվորականների գերեզմենների գործերը ուսումնասիրելու և այդ քաղաքներում մեկական հուշարձան կանգնեցնելու իրավունքի տրամադրում:
Այս պահանջից հետո էլ ռուսական կողմն առաջարկել էր երկու երկրների միջև նմանատիպ հարցերը կարգավորելու նպատակով «Թուրքիայի և Ռուսաստանի միջև Թուրքիայի հանրապետության տարածքում գտնվող ռուսական հուղարկավորման վայրերի և Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թուրքական հուղարկավորման վայրերի վերաբերյալ» պայմանագիր ստորագրել:
Պայմանագիրը երկու երկրների միջև ստորագրվել է 2012 թվականի դեկտեմբերի 3-ին, սակայն մինչ այսօր կիրառության մեջ չի մտել:
Նշվում է, որ պայմանագրի կիրառման հետ կապված գործողությունները համակարգելու և ընդհանուր որոշում պահանջող թեմաները քննարկելու համար ստեղծվելու է ընդհանուր հանձնաժողով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |