Տարածաշրջան12:18, 01 Ապրիլ 2016
Իրաքցի խորհրդարանական. «Մոսուլը պետք է ազատագրվի ոչ միայն ԻՊ-ից, այլ նաև Թուրքիայից»
Իրաքի խորհրդարանի «Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի» անդամ Ֆալիհ Էլհազաալին հայտարարարել է, որ թուրքական զորքերին Իրաքից հեռացնելու միջազգային ջանքերն ու պահանջերը առայժմ հաջողությամբ չեն պսակվում:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Էլհազաալին հայտարարել է, որ նրանք, ովքեր թուրքերին «մտցնում են» Իրաք, իրենց երկիրը մասնատելու և դրանից Թուրքիային բաժին հատկացնելու նպատակ են հետապնդում:
«Այն բանից հետո, երբ իրաքյան ուժերը կմտնեն Մոսուլ, թուրքերը ստիպված կլինեն Իրաքից ինքնակամ հեռանալ, այլապես բռնի կերպով կհեռացվեն: Այդ ժամանակ Մոսուլը ոչ միայն ԻՊ-ից այլ նաև Թուրքիայից կազատագրվի»,-ասել է Էլհազաալին ու ավելացրել, որ Թուրքիան աջակցում է ԻՊ-ին:
Հիշեցնենք, որ Մոսուլ քաղաքի ազատագրման օպերացիան սկսվել էր մարտի 24-ին: ԻՊ-ն Մոսուլը իր վերահսկողության տակ էր վերցրել դեռևս 2014թ.-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |