12:07, 03 Ապրիլ 2016
Առաջնագծում ադրբեջանական ուժերին աջակցում են Թուրքիայից ուղարկված ռազմական հրահանգիչներ և վարձկաններ
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն ու ծանր տեխնիկայի գործադրմամբ ընթացող թեժ մարտերը շարունակում են մնալ թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցների օրակարգում:
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը վկայակոչելով՝ թուրքական լրատվամիջոցները (Hurriyet, Milliyet, Sabah, HaberTurk), տեղեկացնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Ցավակցություն հայտնելով ադրբեջանական բանակի տված կորուստների համար՝ Դավութօղլուն թուրքական կառավարության և ժողովրդի անունից զորակցություն է հայտնել Ադրբեջանին:
«Դավութօղլուն մեկ անգամ ևս շեշտել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում Թուրքիան միշտ սատար է կանգնել Ադրբեջանին:
«Մեր երկիրը շարունակելու է ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և մեր ունեցած բոլոր հնարավորություններն օգտագործել Ղարաբաղի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության շրջանակներում և միջազգայնորեն ճանաչված սահմանների հիման վրա լուծելու համար»,- ըստ «Hurriyet»-ի ասել է Դավութօղլուն:
Տեղեկատվական աղբյուրները նաև հայտնում են, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան առաջնագծում ադրբեջանական ուժերին աջակցում են Թուրքիայից ուղարկված ռազմական հրահանգիչներ և վարձկաններ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |