Միջազգային12:45, 06 Ապրիլ 2016
Ալիևի ընտանիքի ունեցվածքը օֆշորային ընկերություններում՝ ըստ «Պանամական փաստաթղթերի»

«Լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումը» (ICIJ) հրապարակել է մի շարք երկրների ղեկավարների օֆշորային հաշիվների մասին տվյալներ: «Պանամական փաստաթղթեր» անվանումը ստացած այս հաշվետվության մեջ նշվում են նաև Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների անունները:
Թուրքական «Hurriyet» թերթը Ալիևի ընտանիքի անվան շուրջ օֆշորային սկանդալի մասին մի շարք տվյալներ է ներկայացրել:
Ըստ այդ տվյալների՝ Ադբեջանի Հարկերի նախարար Ֆեզիլ Մամմեդովը 2003 թվականին հիմնել է «Ata Holding», որի բաժնետերերի անունների մեջ կարճ ժամանակում հայտնվել են Ալիևի ընտանիքի անդամները: 2014 թվականին այս ընկերության ակտիվները գնահատվում էին 490 միլիոն դոլար: Ըստ բացահայտված տվյալների՝ «Ata Holding»-ը բացելուց հետո Մամմադովը Պանամայում հիմնել է «FM Management» ընկերությունը, և կարճ ժամանակ անց նույն երկրում բացել ևս մեկ ընկերություն՝ «UF Universe» անունով: Այս ընկերությունում բաժնետոմսերը բաշխվել էին հետևյալ կերպ՝ 6-ամյա Հեյդար Ալիև կրտսերին 20 տոկոս, Արզու և Լեյլա Ալիևաներին 15-ական տոկոս, Մամմադովի որդուն՝ 30 տոկոս: Նշվում է, որ Պանամայում հիմնված այս կազմակերպությունների գործունեության ոլորտները հայտնի չեն:
«Պանամական փաստաթղթերից» պարզ է դառնում, որ Ալիևի աղջիկների անուններով այլ օֆշորային կազմակերպություններ ևս կան: Քույրերը Վիրջինյան կղզիներում «Kingsview» և «Exalation» անունով կազմակերպություններ: Վերջինը հիմնվել է 2015 թվականի հունվարին և ունի 1 միլիոն դոլար արժողությամբ գույք:
Թեմայի վերաբերյալ պարզաբանում է արել Ալիևի մամուլի խոսնակը՝ նշելով, որ աղջիկները հասուն մարդիկ են և իրավունք ունեն բիզնեսով զբաղվել:
Պանամական փաստաթղթերում տեղեկություններ կան նաև Ադրբեջանում հանքային կոռուպցիայի վերաբերյալ, որը տեղի էր ունեցել 2006 թվականին, երբ պետությունը որոշել էր երկրի արևմուտքում գտնվող հանքերը տալ մասնավոր ընկերությունների: Կազմակերպություններից մեկը՝ «Global International»-ը, որը դարձավ սեփականատերերից մեկը, գլխավորում են Ալիևի աղջիկները և շվեյցարացի մի փաստաբան:
Բացահայտված փաստաթղթերում նշվում է Ալիևի ավագ քրոջ՝ Սևիլ Ալիևայի անունը: Վերջինի անվամբ գրանցված է «Seaton Emlak» կազմակերպությունը: Փաստաթղթերում նրա բնակության վայր նշվում է Լոնդոնը, մասնագիտությունը՝ կոմպոզիտոր: Լոնդոնի թաղամասում, որտեղ բնակվում է Ալիևան, տների միջին գինը 9 միլիոն դոլար է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |