Ղարաբաղ08:13, 12 Ապրիլ 2016
Ադրբեջանցիներն ու թուրքերը Ղարաբաղի թեմայով բողոքի ակցիա են կազմակերպել Բրյուսելում
Բելգիայում բնակվող ադրբեջանցիները մայրաքաղաք Բրյուսելում բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ Հայաստանի: Ցուցարարները Հայաստանին մեղադրել են «Ադրբեջանի դեմ իրականացրած հարձակումների մեջ»:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Yeniakit» լրատվական կայքը, ցուցարարիներն ադրբեջանական և թուրքական դրոշներով, «Բավական է թիրախավորեք խաղաղ բնակիչներին», «Մենք բոլորս Խոջալու ենք, մենք բոլորս թուրք ենք» պաստառներով հավաքվել են Եվրախորհրդարանի մոտ գտնվող Մեեսու հրապարակում:
Նրանց միացել են նաև բրյուսելաբնակ թուրքեր: Բողոքի ակցիան ուղեկցվել է «Ղարաբաղը մերն է ու մերն էլ կլինի», «Նահատակներն անմահ են, հայրենիքն անբաժանելի» վանկարկումներով:
Նույն աղբյուրի համաձայն՝ ցուցարարները հրապարակից շարժվել են Բրյուսելում Հայաստանի դեսպանատուն, որտեղ նրանց դիմավորած հայերի միջև վիճաբանություն է սկսվել: Ոստիկանության միջամտությունից հետո, սակայն, իրավիճակը հանդարտվել է, ցուցարարները՝ ցրվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։
Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |