Միջազգային08:01, 14 Ապրիլ 2016
ԵԽ-ում քվեարկության է դրվել Թուրքիայի մասին վերջին տարիների ամենախիստ զեկույցը
Եվրախորհրդարանում (ԵԽ) քվեարկության է դրվել Թուրքիայի մասին զեկույցը: Թուրքական «Sozcu» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այն վերջին տարիների ամենախիստ զեկույցն է, որն անդրադառնում է Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության սահմանափակումներին, Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացին, քրդական հարցին, երկրի հարավ-արևելյան շրջաններում շարունակվող բախումներին, իրավունքի գերակայության անկմանը, Թուրքիա-ԵՄ միջև փախստականների հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը, կիպրական հարցին:
ԵԽ-ն մտահոգիչ է համարում Թուրքիայում մամուլի ազատության ասպարեզում տեղի ունեցող զարգացումները, որոնք արձանագրվում են ժողովրդավարության և իրավունքի հետընթացին զուգահեռ: Զեկույցը պահանջում է, որ Թուրքիայում կոռուպցիայի դեմ պայքարին առաջնահերթություն տրվի, իսկ ահաբեկչության դեմ պայքարի իրավական կարգավորումները համապատասխանեցվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին:
Զեկույցում ընդգծվում է, որ քրդական հարցը ռազմական լուծում չունի և թուրքական կառավարությունից պահանջվում է կրկին բանակցություններ սկսել ու վերջ տալ հարավ-արևելյան շրջաններում հաստատված պարետային ժամին:
ԵԽ-ն Թուրքիայից պահանջում է դադարեցնել պատժամիջոցները այն մտավորականների նկատմամբ, որոնք ստորագրել էին քրդական հարցի խաղաղ կարգավորմանը վերաբերող դիմումը:
Գնահատելով Թուրքիայի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում միջազգային կոալիցիայի մեջ ներգրավված լինելու փաստը՝ ԵԽ-ն միաժամանակ քննադատել է Անկարային Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարող քրդական խմբավորումների դեմ կռվելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնաթող լինելուց առաջ թարմացրել է Սիրիայի վերաբերյալ 2019-ի հրամանագիրը։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Հանրապետության ներդրումային գրասենյակի նախագահը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադրի ջանքերը շարունակելու վերաբերյալ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |