Ղարաբաղ07:34, 18 Ապրիլ 2016
Էրդողանը խոստացել է, որ Ղարաբաղը Ադրբեջանինը կլինի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է, որ Ղարաբաղի տարածքները կրկին կլինեն Ադրբեջանինը: «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ «Թուրք-ասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» (TASAM) փոխնախագահ Մուրաթ Բիլհանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի այս խոսքերը:
Բիլհանի կարծիքով՝ Էրդողանի նշյալ հայտարարությունն ցույց է տալիս վերջին շրջանում Թուրքիայում տիրող մտահոգությունը՝ կապված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի հետ:
Փոձագետը հիշեցնում է, որ թուրքերը, անկախ ճիշտ կամ սխալ լինելուց, ամեն պարագայում աջակցելու են Ադրբեջանին:
Ընդգծելով նաև, որ Թուրքիայում Ադրբեջանի հետ ազգակցությունը շեշտելու համար ամեն առիթով օգտագործվում է «մեկ ազգ, երկու պետություն» արտահայտությունը, Բիլհանը նշում է. «Ադրբեջանին աջակցում է բնակչության հատկապես ազգայնական և հավատացյալ հատվածը: Իսկ այդ հատվածը միևնույն ժամանակ հանդիասանում է Էրդողանին աջակցող շերտը»:
Իսկ Սուլեյման Շահի անվան համասարանի ներկայացուցիչ Ջենգիզ Աքթարն էլ կարծիք է հայտնում, որ Էրդողանը ցանկանում է իր նախագահական լիազորություններն ընդլայնող հանրաքվեից առաջ ամրապնդել իր դիրքերը աջակիցների դաշտում: Աքթարն շեշտում է, որ Էրդողանը «միշտ էլ շահագործել է հանրության ազգայնական զգացմունքները»:
Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Էրդողանը քննադատում է ղարաբաղյան հիմնախնդիր լուծման համար ստեղծված դիվանագիտական կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների անպտուղ աշխատանքները: Սա թուրքական մամուլում տեղիք է տվել մի վարկածի, համաձայն որի, այդ կերպ Էրդողանն ակնարկում է խնդրի ռազմական լուծման հավանականության մասին:
Իսկ Carnegie ինստիտուտի մասնագետներից Սինան Ուլգեն այն կարծիքին է, որ նման քայլը արտաքին հարաբերությունների դաշտում Թուրքիայի՝ մեծ փոփոխությունների գնալն է նշանակում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։
Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |