Հասարակական08:35, 18 Ապրիլ 2016
Թուրք երգչուհին պատասխանել է «եռագույն» զգեստի համար իրեն վիրավորող ադրբեջանցիներին

Թուրք երգչուհի և հաղորդավարուհի Հադիսե Աչքըգյոզը պատասխանել է ադրբեջանական մամուլում իրեն ուղղված քննադատություններին ու վիրավորանքներին:
Թուրքական «Haber7.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ սոցցանցերում կատարած գրառմամբ երգչուհին նշել է, որ սովորաբար չի արձագանքում իր հասցեին հնչեցված խոսքերին և նախընտրում է լռել, քան տգետների հետ տգիտանալ: Դիմելով մասնավորապես «իր թուրքական ինքնության վերաբերյալ անհիմն մեկնաբանություններ անող փոքրոգի մարդկանց», Հադիսեն գրել է.
«Դուք չեք կարող մենաբանել իմ հագած զգեստը ձեր անմիտ, անմարդկային, հիվանդագին երևակայության ուժով»:
Թուրք երգչուհին իրեն վիրավորող ադրբեջանցիներին նաև հետևյալ տողերն է ձոնել.
«Մի խաբվիր տգետի դատարկ խոսքերին,
Հետամնացը տեղով կեղծիք է,
Թե աշխարհի չորս կողմին էլ տիրի,
Միտքը, թիրախը, ուղին կեղծիք է»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայում ընթացող «Մանկական ձայն» երաժշտական մրցույթի ժամանակ Հադիսե Աչըքգյոզի կրած զգեստի նարնջագույն, կապույտ, կարմիր գունային հորիզոնական շերտերը ադրբեջանցիները նմանեցրել էին հայկական եռագույնին:
Զգեստը դարձել էր ադրբեջանական մամուլի օրակարգային թեման, իսկ սոցցանցերը ողողվել էին երգչուհուն ուղղված վիրավորական ու քննադատական հայտարարություններով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |