Միջազգային07:54, 19 Ապրիլ 2016
Դավութօղլուն պատասխանել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի՝ թուրք-սիրիական սահմանը փակելու կոչերին
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն արձագանքել է Օբամայի և Պուտինի հեռախոսազրույցին, որի ընթացքում քննարկվել է թուրք-սիրիական սահմանի փակման հարցը:
Թուրքական «Aktifhaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Դավութօղլուն մասնավորապես հայտարարել է. «Մեր սահմանների վերաբերող հարցերում վերջին խոսքը մերն է, ձեր քննարկումները ոչ մի նշանակություն չունեն»:
Թուրքիայի վարչապետը Ստրասբուրգ մենելուց առաջ Էսենբողա օդանավակայանում մամուլի ասուլիս է կազմակերպել: Մեկնաբանելով այն լուրերը, թե ԱՄՆ-ն և Ռուսաստանը պահանջում են փակել թուրք-սիրիական սահմանը՝ ահաբեկիչների և զենքի հոսքը դադարեցնելու նպատակով, Դավութօղլուն շեշտել է. «Թուրքիայի համար նշանակություն չունի, թե ինչ են քննարկում որևէ երկու այլ երկիր իր մասին: Մեր սահմաններին վերաբերող հարցերում վերջին խոսքը մերն է»:
Թուրքիայի վարչապետը հիշեցրել է, որ Սիրիայի հետ սահմանը բացվել է սոսկ պատերազմից մազապուրծ սիրիացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: Հետևաբար, բացի փախստականներին ապաստան տալու համար շնորհակալություն հայտնելուց, աշխարհում ոչ ոք իրավունք չունի Թուրքիայից հաշիվ պահանջելու:
Անդրադառնալով Եվարմիության (ԵՄ) կողմից Թուրքիային խոստացված առանց վիզայի ռեժիմի ներդրման խնդրին՝ Դավութօղլուն նշել է. «Ես շարունակում եմ հավատալ, որ հունիսին առանց վիզայի ռեժիմը կգործարկվի: Հակառակ դեպքում ոչ ոք չի կարող ակնկալել, որ Թուրքիան հավատարիմ կմնա իր պարտականություններին»:
Դավութօղլուի պնդմամբ՝ Թուրքիան ճշտապահ ու լուրջ զրուցակից է, նա միշտ հավատարիմ է իր խոսքին և ակնկալում է, որ ԵՄ-ն նույն կերպ վարվի: Ասուլիսից հետո ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ուղեկցությամբ Դավութօղլուն մեկնել է Ֆրանսիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |