06:58, 19 Ապրիլ 2016
Թուրքիայի նախագահ Էրդողանն ապրիլի 24-ին կլինի Ադրբեջանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում կլինի Ադրբեջանում: Ինչպես իրազեկում է թուրքական «aksam» թերթի կայքը, Էրդողանը մայրաքաղաք Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին կմասնակցի ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինքի» 7-րդ գլոբալ ֆորումին:
Ըստ նախատեսվածի՝ Թուրքիայի նախագահի հետ Իլհամ Ալիևը քննարկելու է հայ-ադրբեջանական վերջին բախումները, Տրանսանատոլիական գազատարի (TANAP) նախագծի հետ կապված հարցեր, ինչպես նաև մի շարք էներգետիկ խնդիրներ:
Նշվում է, որ Էրդողանը Ադրբեջանից կմեկնի Խորվաթիա, որտեղ ապրիլի 26-27 մայրաքաղաք Զագրեբում կմասնակցի թուրք և խորվաթ գործարարների կայանալիք ֆորումին:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ 2016թ. մարտին Բաքվում պետք է տեղի ունենար թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 5-րդ նիստը, սակայն Անկարայում կազմակերպված ահաբեկչական հարձակումից հետո Էրդողանը չեղարկեց իր այցը Ադրբեջան, և որոշվեց նիստն անցկացնել Թուրքիայում:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |