Իրավական07:32, 21 Ապրիլ 2016
Թուրքիական բանակին կտրվեն նոր իրավասություններ քրդերի դեմ պայքարում
Թուրքիան նոր իրավական դաշտ է նախապատրաստում, որը բանակին հնարավորություն կտա լիովին ազատ գործել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների դեմ պայքարում:
Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի` Թուրքիայի կառավարության, ԶՈՒ գլխավոր շտաբի և ներքին գործերի նախարարության նախաձեռնած օրենսդրական փոխոխությունների համաձայն բանակին լրացուցիչ իրավասություններ կտրվի ահաբեկչության դեմ պայքարում: Քանի որ Անկարան «PKK»-ին ճանաչում է որպես ահաբեկչական կառույց, դրա դեմ տարվող ռազմագործողությունները ներկայացվում են իբրև պայքար ահաբեկչության դեմ:
Ըստ այդմ` եթե մինչ հիմա բանակը քուրդ զինյալների դեմ որևէ շրջանում գործողություններ էր սկսում վարչապետի գրավոր հրամանով, ապա նոր փոփոխություններից հետո կարող է գործել ըստ անհրաժեշտության` ԶՈւ գլխավոր շտաբի որոշմամբ, նախարարների խորհրդի որոշմամբ, կամ վարչապետի հրահանգով: Այդ որոշումներով կամ հրահանգով կարող են սահմանվել իրականացվող գործողությունների եղանակը, տեղը ու ժամանակահատվածը:
Նոր փոփոխությունները հատուկ կարգ են սահմանում զինվորականների դեմ հետաքննություն սկսելու համար, եթե նրանց դեմ բողոք ներկայացվի: Նման դեպքերում զինվորականների հետաքննություն կարող է սկսվել միան պաշտպանության կամ արդարադատության նախարարների թույլտվությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |