Տարածաշրջան08:09, 27 Ապրիլ 2016
Զեկույց. Թուրքիայում մամուլն անազատ է
Ամերիկյան «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2016 թվականի լրատվամիջոցների ազատության վարկանիշը։ «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Թուրքիան աշխարհում անազատ մամուլ ունեցող երկրների շարքում է՝ 159-րդ հորիզոնականում: Իսկ Եվրոպայում Թուրքիան մամուլի ազատության ցուցանիշով վերջին՝ 42-րդ տեղում է: Եվրոպայում անազատ մամուլ ունեցող 2 երկիր կա, որոնցից մեկը վերջին՝ 42 տեղում հայտնված Թուրքիան է, մյուսը՝ Մակեդոնիան:
Նշվում է, որ Թուրքիան մամուլի ազատության ցուցանիշով ամենամեծ հետընթաց արձանագրած 4-րդ երկիրն է` Եգիպտոսից, Հունաստանից և Թայլանդից հետո: 100 բալանոց գնահատման սանդղակ ունեցող վարկանիշային ցուցակում Թուրքիան կորցրել է 6 միավոր և այժմ ունի 71 միավոր:
Զեկույցում Թուրքիայի վերաբերյալ հիշատակվում են ընդդիմադիր թերթերի վրա ճնշումները, որոնք կատարվում էին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավատարիմ շրջանակների կողմից, ովքեր առգրավում էին կարևոր մասնավոր ԶԼՄ-ները և հանձնում կառավարության հետ սերտ հարաբերություններ ունեցող հոգաբարձուներին:
«Freedom House»-ը զեկույցում ներառել է առգրավված ԶԼՄ-ների անուններ. «Kanaltürk», «Bugün TV» հեռուսատաալիքը, «Bugün» և «Millet» օրաթերթերը, որոնք պատկանել են առգրավված «Koza İpek Holding» ընկերությանը: Իսկ 2016-ին առգրավվել է «Zaman» թերթը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |